National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.04.2016
ԱԺ հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Քննարկվող օրենսդրական փաթեթի նպատակը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում բացակայում է սոցիալական գովազդ հասկացությունը, եւ նշված նախագծով նախատեսվում է սահմանել այն: Սոցիալական գովազդի ստեղծման համար բարենպաստ օրենսդրական միջավայր ստեղծելու նպատակով առաջարկվում է գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից՝ սոցիալական գովազդ ստեղծելու դեպքում: Առաջարկվում է նաեւ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տուրք սահմանել 10 տոկոսի, իսկ գովազդային դատարկ վահանակների դեպքում՝ 25 տոկոսի չափով:

Կառավարությունն առաջարկում է ստեղծել լիազոր մարմնին կից հանձնաժողով, որը հավանության կարժանացնի սոցիալական գովազդը: Հանձնաժողովը բաղկացած կլինի 11 անդամներից՝ 7 հասարակական կազմակերպությունների եւ 4 պետական մարմինների ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակման ընթացքում Արթուր Պողոսյանը պատասխանել է պատգամավորներին եւ հանձնաժողովի նախագահին հետաքրքրող հարցերին:

Արտակ Դավթյանը, ներկայացնելով օրենսդրական փաթեթի հետ կապված իր դիտարկումները, նշել է, որ սոցիալական գովազդի պատվիրատուի եւ հովանավորի  անունը չպետք է նշվի, եւ սա պիտի ամրագրել օրենքով:

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են վերաշարադրել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը:

Օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am